Մամուլ

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Կանաչուտի տներից մեկի հողամասում հայտնաբերվել է զինամթերք

Արտակարգ դեպք Արարատի մարզում. Կանաչուտի տներից մեկի հողամասում հայտնաբերվել է զինամթերք

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 13:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Արարատի մարզային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Կանաչուտ գյուղի տներից մեկի հողամասում բնակիչը հողի մշակման ժամանակ հողի տակ կասկածելի զինամթերք է հայտնաբերել:

kanachut

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը: Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հայտնաբերվածը անվտանգ վայր տեղափոխելու և վնասազերծելու նպատակով ժամանել են ԱԻՆ սակրավորները, ովքեր հատուկ արկղով այն տեղափոխեցին:

Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության  փորձաքրեագետը:

Կիսվել նյութով