Մամուլ

Արտակարգ դեպք՝ Երևանում. Երևանյան լճից փրկարարներն ու ջրասուզակը դուրս են բերել տղամարդու դի

Արտակարգ դեպք՝ Երևանում. Երևանյան լճից փրկարարներն ու ջրասուզակը դուրս են բերել տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։55-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մարգար Ներսիսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 65 խումբը։ Ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության  փրկարարական աշխատանքներ իրականացնող խմբի թիվ 16 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

vostikanutyun dzerbakalutyun

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 2-րդ բաժանմունքի (հետախուզության) պետ Նարեկ Ազարյանը։

Փրկարարները հատուկ ջրասուզակի հետ դին դուրս են բերել, ով տղամարդ էր։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ քննչականի պետ Ռոբերտ Վարդանյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Յոլչյանի գլխավորությամբ։

Դատաբժիշկը, զննելով դին, հայտնեց, որ ավելի մանրամասն զննելու նպատակով պետք է դին տեղափոխվի դիահերձարան։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։

Կիսվել նյութով