Մամուլ

Արսեն Թորոսյանն ընդհատեց ասուլիսը տեղի ունեցած միջադեպի պատճառով․ Տեսանյութ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի սեպտեմբերի 3-ին հրավիրված ամփոփիչ ասուլիսը տապալվեց: Արսեն Թորոսյանն ընդհատեց ասուլիսը տեղի ունեցած միջադեպի պատճառով։

Արսեն Թորոսյանն ասուլիսի ներկայացրեց առաջիկայում կատարվելիք որոշ աշխատանքներ, ինչից հետո լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ ներս մտավ մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը և խնդրեց իրեն նույնպես հարցերի հնարավորություն տալ:

«Մենք ձեզ հարց տալու իրավունք կտանք, պարոն Թամամյան կամ դուք կարող եք ձեզ համար առանձին մամուլի ասուլիս անել կամ երբ ես կգնամ, դուք կարող եք այստեղ նստել ու շարունակել »,- նշեց Արսեն Թորոսյանը,

Թամամյանն արձագանքելով շեշտեց, որ նախարարը կարող է ցանկացած պահի գնալ և իր կարծիքով՝ լրագրողներին կհետաքրքրի այդ հարցերի պատասխանները: Այս բառերից հետո Առողջապահության նախարարը լքեց դահլիճը՝ հայտարարելով, որ իր ասուլիսը տապալում են:

Լրագրողներն, այնուամենայնիվ, կարողացան իրենց հարցերն ուղղել նախարարին և ստանալ դրանց պատասխանները:

Կիսվել նյութով