Մամուլ

Արսեն Թորոսյանի ընկերը մեղադրվում է պաշտոնական դիրքն օգտագործելով խոշոր խարդախություն կատարելու մեջ

Արսեն Թորոսյանի ընկերը մեղադրվում է պաշտոնական դիրքն օգտագործելով խոշոր խարդախություն կատարելու մեջ

ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում 2019 թվականի հունվարի 16-ին վարույթ է ընդունվել 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Նախնական տվյալներով՝ Իջևան քաղաքի բնակիչը Ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ներկայացրել, որ Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենը, 2015 թվականի ամռանը իրեն հիշյալ ԲԿ-ում աշխատանքի տեղավորելու համար պահանջել և ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն չկատարելով խոստումը՝ հափշտակել է գումարը:

Իրականացված անհետաձգելի քննչական, դատավարական և այլ գործողություններ արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենին:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քաղաքացուն պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:

Հիշեցնենք, որ 2015 թվականին Իջևան ԲԿ տնօրենը եղել է Նարեկ Վանեսյանը, որն ավելի ուշ  նշանակվել էր «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն,  սակայն  Բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպից հետո աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որն իր մտերիմ ընկերն է:

Կիսվել նյութով