ԱշխարհՄամուլ

Արսեն Թորասյանը ներողություն է խնդրել Վրաստանից

Արսեն Թորասյանը ներողություն է խնդրել Վրաստանից

ՀՀ առողջապահության նախարարությունը դիվանագիտական ուղիներով իր ափսոսանքն է հայտնել պաշտոնական Թբիլիսիին՝ գերատեսչության ղեկավար Արսեն Թորոսյանի խոսքերից հետո, որը հայտարարել էր  COVID-19- ի դեմ պայքարում վրացական ոչ բարվոք հակահամաճարակային համակարգի և առողջապահության մասին, հայտարարել է  Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին: Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Հայաստանի առողջապահության նախարարությունից զանգահարել են Երևանում Վրաստանի դեսպանատուն, և նախարարի անունից ափսոսանք հայտնել կապված այն բանի հետ, որ նրա հայտարարությունները, որոնք, նրանց խոսքով, սխալ էին մեկնաբանվել, վրդովվեցրել են վրացի գործընկերներին, և որ այդ կապակցությամբ նրանք  ափսոսանք են հայտնում և խնդրում իրենց  դիրքորոշումը փոխանցել Թբիլիսիին», – ասել է Զալկալիանին լրագրողներին:

«Իհարկե, մեղմ ասած, այս մեկնաբանությունը ոչ հարիր էր հարևան, բարեկամ երկրի նկատմամբ, հատկապես այնպիսի պաշտոնյայի կողմից, ինչպիսին է առողջապահության նախարարը», – հավելել է  Զալկալիանին:

Կիսվել էջում