ՄամուլՍպորտ

«Արսենալի» խաղացողները քոչարի են պարել Բաքվի ստադիոնում՝ ի զորակցություն Մխիթարյանի

«Արսենալի» խաղացողները քոչարի են պարել Բաքվի ստադիոնում՝ ի զորակցություն Մխիթարյանի:

Այսօր Երևանի ժամանակով 23:00-ին Բաքվի «Օլիմպիական» ստադիոնում կկայանա Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը՝ լոնդոնյան «Արսենալի» և «Չելսիի» միջև:

Խաղից առաջ կայացած մարզման ժամանակ «Արսենալի» ֆուտբոլիստները Բաքվի «Օլիմպիական» ստադիոնում քոչարի են պարել՝ դրանով իրենց զորակցությունը հայտնելով թիմակից Հենրիխ Մխիթարյանին, որը Ադրբեջան չի ժամանել:

Քոչարիի լուսանկարն իր ինստագրամում տեղադրել է «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը՝ հետևյալ հեշթեգներով` Kochari in #Baku for #Mkhitaryan #UELfinal Henrikh Mkhitaryan #Arsenal #UEL #Final #arsenal #heno#mkhitaryan:

քոչարի են պարել
Կիսվել նյութով