Մամուլ

Արշակ Զաքարյանին բերման են ենթարկել

Արշակ Զաքարյանին բերման են ենթարկել

Կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով բողոքի հանրահավաքի կազմակերպիչներից, «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը բերման է ենթարկվել:

Այս մասին քիչ առաջ հայտարարեցին Հանրապետության հրապարակում, որտեղ գտնվում են հավաքի մասնակիցները:

Կազմակերպիչներից մեկը հայտնեց, որ այսօր ակցիան ավարտվում է, տեղի ունեցածը կվերլուծեն ու կհայտնեն հետագա քայլերի մասին՝ կոչ անելով քաղաքացիներին հետևել հայտարարություններին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հավաքի մասնակիցները փորձեցին մուտք գործել կառավարության շենք, սակայն այստեղ գտնվող մեծ թվով ոստիկանները թույլ չտվեցին դա անել:

Ակցիայի կազմակերպիչներից մեկը հայտարարեց, որ հիմա վերադառնում են Հանրապետության հրապարակի այն հատվածը, որտեղ սկզբում հավաքվել էին. «Ով դրան չի ենթարկվում, նշանակում է, որ չի ուզում, որ մենք այսօր հաջողենք, խանգարիչներ են: Ոստիկանության հետ բախումները դադարեցնում ենք:

Մենք այսօր արեցինք այն, ինչը մեր ուժերից վեր էր՝ ցույց տալով, որ մենք պատրաստ ենք մեր խոսքի տերը լինել: Բայց քանի որ նախորդ տարաբնույթ ըմբոստություն դրսեւորած մարդկանցից որոշակի չափով մարդիկ հավատը կորցրել են, վստահ եմ, դրա համար չեկան:

Կիսվել նյութով