Ժամանց

«Արյունոտ խաղադրույք» ինտրիգային նոր հեռուստաֆիլմ՝ հայտնի դերասանների մասնակցությամբ

«Արյունոտ խաղադրույք» ինտրիգային նոր հեռուստաֆիլմ՝ հայտնի դերասանների մասնակցությամբ

Tert.am Life-ը գրում է․ «Արյունոտ խաղադրույք»` այսպես է կոչվում «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի 20 մասանոց նոր նախագիծը, որում խաղում են Գևորգ Գրիգորյանը, Լիա Զախարյանը, Հայկ Սարգսյանը, Արմեն Սողոյանը, Էմմա Սապունջյանը, Մկրտիչ Քեբաբչյանը, Մագա Հարությունյանը, Լիլի Միքայելյանը, Գոռ Համբարձումյանը, Վահագն Սամվելյանը, Մխիթար Ավետիսյանը, Էվա Խաչատրյանը և այլք։

«Արյունոտ խաղադրույք» հեռուստաֆիլմի պրեմիերան սպասվում է հոկտեմբերի 4-ին, մինչև այդ ընթանում են նկարահանումները։ Tert.am Life-ը ներկայացնում է նախագծի բեքսթեյջն ու հետաքրքիր մանրամասները։

aryunot xaxadruyq derasanner
«Արյունոտ խաղադրույք» հեռուստաֆիլմի ժանրը թրիլլեր է։

Նախագծի պրոդյուսեր Արա Բաղդասարյանը վստահ է, որ հեռուստադիտողին շատ հետաքրքիր նախագիծ է սպասվում։

«Իսկապես չափազանց հետաքրքիր, տարբերվող, ինտրիգային սյուժեով լի հեռուստասերիալ է, որն իր տեսակով նորույթ է հայկական հեռուստաեթերում»,– ասաց նա ու հավելեց, որ նախագծի ռեժիսորը Հարութ Շատյանն է, սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանն է, որի հետ իրենց թիմն առաջին անգամ է համագործակցում:

Արյունոտ խաղադրույք

Արան պատմեց, որ սյուժեի հիմքում առաջին հայացքից պարզ խաղ է, որը մասնակիցների համար կենաց-մահու պայքար է դառնում՝ խլելով հերոսներից շատերի կյանքը։

Միջազգային ՏՏ ընկերությունը որոշում է մրցույթ անցկացնել սմարթ սարքերի ներկայացման համար և այն ցուցադրել ուղիղ եթերում՝ վերածելով յուրօրինակ շոուի, որի ժամանակ հանդիսատեսը ուղիղ եթերում հետևում է խաղի մասնակիցներին։

Կանոնները շատ պարզ են․ մինչև 30 տարեկան 12 մասնակից պետք է հաղթահարեն որոշակի քանակի արգելքներ։ Յուրաքանչյուր մրցույթի պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից։ Հաղթողը ստանում է մրցանակ 500 միլիոն դրամի չափով։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով