ՄամուլՏեսանյութ

Արմինե Ճաղարյանի ամուսինը` հաղորդավարուհու գերեզմանից տեսանյութ է հրապարակել

Արմինե Ճաղարյանի ամուսինը` հաղորդավարուհու գերեզմանից տեսանյութ է հրապարակել

Հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի ամուսինը՝ Վահե Խաչատրյանը, կնոջ գերեզմանից տեսանյութ է հրապարակել։

Հաղորդավարուհին կդառնար 31 տարեկան: Հաղորդավարուհու անժամանակ մահը շոկի էր ենթարկել ոչ միայն նրա հարազատներին ու ընկերներին, այլ նաեւ հանրությանը:

armine chaxaryan gerezman

Նշենք, որ սիրված հաղորդավարուհին իր գործընկերների հետ լաստանավի վրա նկարահանումներ կատարելիս է եղել:

Նրան հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներն ու Լոռու մարզի պարեկները Դեբեդ գետում՝ Սանահին կայարան թաղամասին հարակից հատվածում և նրան անգիտակից վիճակում մոտեցրել են շտապօգնության մեքենային:

Հիվանդանոցում գիտակցության չգալով՝ Արմինե Ճաղարյանը մահացել է:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով