Մամուլ

Արմեն Սարգսյանը ջախջախիչ հարված հասցրեց ռուսներին և պատվով դուրս եկավ նրանց ստեղծած ծուղակից

Ռոբերտ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դիտեցի նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը Russia 24 պետական հեռուստաալիքին։

Ռուս լրագրողը հարցնում է՝ ո՞րն է ռուսերենի տեղը Հայաստանում։ Միանգամից շեշտում է՝ սա կարևոր հարց է երկու պետությունների «ընդհանուր ապագայի» կառուցման տեսանկյունից։

Ի պատիվ նախագահի, պետք է ընդգծել՝ նա պատվով դուրս եկավ ռուսական ծուղակից։ Արմեն Սարգսյանը նրբանկատորեն ուղղեց լրագրողի հարցը, ինքը սեղանին դնելով Ռուսաստանում հայոց լեզվի տեղի հարցը։

Պարոն Սարգսյանը հիշեցրեց, որ Ռուսաստանում 3 միլիոն հայ է ապրում, որոնք պետք է հնարավորություն ստանան օգտագործել իրենց լեզուն, ունենալ սեփական դպրոցներ և այլն։

Սա ինքնիշխանության ամրապնդման փոքրիկ, բայց հաստատուն դրսևորում է՝ նախագահի ձեռքով։ Ռուսները սովոր չեն Հայաստանի Հանրապետության ղեկավարներից անկեղծ և համարձակ խոսք լսել, բայց պետք է ի վերջո սովորեն»։

Կիսվել նյութով