Սպորտ

Արմեն Նազարյանի որդին եզրափակչում ջախջախեց թուրք մրցակցին՝ 10։0 (Photo, video)

Իտալիայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում երկրորդ տարին անընդմեջ Բուլղարիայի համար ոսկե մեդալ նվաճեց Էդմոնդ Նազարյանը՝ անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին ։

51 կգ քաշային կարգի եզրափակիչում Էդմոնդ Նազարյանը 10:0 հաշվով հաղթեց թուրք Բարիս Էրբեքին։ Քառորդ եզրափակիչում էլ նա պայքարից դուրս էր թողել Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհադ Գուլուզադեին։

Էդմոնդ Նազարյան

Հայաստանի համար այս առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց նաեւ 48 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը։

Էդմոնդ Նազարյան
Կիսվել նյութով