Մամուլ

Արմեն Գևորգյանին սահմանը հատելու արգելքի դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ

Արմեն Գևորգյանին սահմանը հատելու արգելքի դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին սահմանը հատելու արգելքի դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ։ Այս մասին հայտնել է Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է դիմող կողմի բողոքը և վերացրել է քննիչի որոշումը՝քրեական գործի հարուցումը մերժելու մասին և դրա օրինականությունը հաստատելու մասին դատախազի որոշումը:

armen gevorgyan

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՔԾ-ն մերժել է քրեական գործի հարուցումը՝ վկայակոչելով ՀՀ կառավարության թիվ 884-Ն որոշման պահանջները, թե, իբր, ոստիկանության ծառայողները թույլ չտալով Արմեն Գևորգյանին մեկնել Հայաստանից, գործել են առանձին ենթաօրենսդրական ակտով սահմանված իրենց պաշտոնեական լիազորությունների սահմաններում, մինչդեռ բացառապես նշված ենթաօրենսդրական ակտի վրա հղում կատարելով չի կարող սահմանափակվել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը։

Կիսվել էջում