Մամուլ

«Արմենիա» ԲԿ-ում նորածին տղա երեխա է մահացել. մանկաբարձուհին զբաղված է եղել արևածաղիկ ուտելով

«Արմենիա» ԲԿ-ում նորածին տղա երեխա է մահացել. մանկաբարձուհին զբաղված է եղել արևածաղիկ ուտելով: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 24-ին նորածնի մահացության դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը մահացել է Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հ․ Խ․-ի նորածինը։

Երեխան տղա է եղել, հարազատներն էլ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին․ «Մեզ համար անհասկանալի է, թե ինչի համար է երեխան մահացել։ Ուզում ենք օբյեկտիվ քննություն կատարվի թե՛ բժիշկների, թե՛ իրավապահների կողմից, որպեսզի պարզվի իրականությունը։

Եթե երեխայի մահվան մեջ բժիշկների մեղավորությունը կա, ապա ուզում ենք՝ մեղավորը պատասխանատվություն կրի, որպեսզի հետագայում ոչ մի մայր այս ցավը չապրի, ինչ հիմա մեր ազգականն է ապրում»։

Ծննդկանի ամուսնու՝ Գարիկ Ենգիբարյանկ հետ զրույցում պարզեցինք, որ 9 ամիս լիարժեք առողջ վերահսկողություն անցած կինը դարձավ մանկաբարձուհի Ալինա Մեսրոպյանի զոհը։

Նա իր պարտականությունները կատարելու փոխարեն զբաղված է եղել արևածաղիկ ուտելով և ուլունքներ վաճառելով և այդ ընթացքում երեխայի սրտի աշխատանքը ոչ մի անգամ չի լսել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով