Մամուլ

Արմավիր քրեակատարողական հիմնարկի մոտ հայտնաբերվել է տդամարդու դի, մարմնի տարբեր վնասվածքներով

Արմավիր քրեակատարողական հիմնարկի մոտ հայտնաբերվել է տդամարդու դի, մարմնի տարբեր վնասվածքներով

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մայիսի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մոտ տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Խաչատրյանը, ոստիկանության Վաղաշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանն ու նուն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը:

Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանը, նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետն ու ավագ քննիչ Վարդանյանը:

Ոստիկաններն ու քննիչները Էջմիածին քաղաքից  դեպի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Չոբան-Քյարա» կոչվող խաչմերուկի բետոնե կանգառի մոտ հայտնաբերել են տղամարդու դի:

parekayin shtap ognutyun

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 58-ամյա Մեխակ Թամոյանն էր:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի տարբեր հատվածներում առկա են մարմնական վնասվածքներ: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կիսվել նյութով