Մամուլ

Արմավիրի ավագանին Մանվել Գրիգորյանին չզրկեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից

Արմավիրի ավագանին այսօր նիստ գումարեց, սակայն գեներալ Մանվել Գրիգորյանին չզրկեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից:

Հիշեցնենք, երեկ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ բազմաթիվ արմավիրցիների նախաձեռնությամբ այսօր Արմավիրի ավագանու արտահերթ նիստին քննարկվելու է Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը:

Սակայն, այսօր չի կարողացել նման որոշում կայացնել, քանի որ պարզաբանել են, որ սա քաղաքի համար նախադեպը չունեցող որոշում է, նախկինում երբեք ինչ-որ մեկին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից չեն զրկել ոչ ոքի:

Ավելի ուշ քաղաքապետը անդրադառնալով՝ տեղեկացրել է, որ հարցը քննարկվելու է ավագանու հաջորդ նիստի ընթացքում․

«Կարևորում եմ նշել, որ Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը չընդգրկվեց այսօրվա ավագանու նիստի օրակարգում:

Արմավիրի ավագանու անդամները քննարկման արդյունքում նպատակահարմար համարեցին հարցը ընդգրկել Արմավիրի ավագանու հաջորդ նիստի օրակարգում:

Այսպիսով կարևոր է նշել, որ թեման ամենևին էլ փակված չէ, ավելին, չի բացառվում, որ անդրադարձ կկատարվի նաև այս պատվավոր կոչումը նախկինում ստացած այլ անձանց ևս: 

Ավագանու հաջորդ նիստի անցկացման օրվա մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»:

Կիսվել նյութով