ԺամանցՇոու-բիզնես

Արման Պետրոսյանը՝ Նարե Գևորգյանին մատանի նվիրելու և սպասվող նշանադրության մասին (Լուսանկարներ)

Երգչուհի Նարե Գևորգյանի մատնեմատին վերջին շրջանում կարելի է մատանի նկատել: Սա խոսակցությունների տեղիք է տվել, որ երգչուհին և իր սիրելին՝ պրոդյուսեր Արման Պետրոսյանը, նշանադրվել են:

Nare Gevorgyan

Tert.am Life-ն այս մասին զրուցել է Արմանի հետ: Վերջինս ասաց, որ սիրելիին մատանի է նվիրել, բայց պաշտոնապես նշանադրված չեն։ «Այդ մատանին ուղղակի նվեր է իմ կողմից: Այդպիսի նվերներ պարբերաբար անում եմ»,– նկատեց նա։

nare gevorgyan 3

Հարցին, թե ե՞րբ են պատրաստվում իրենց հարաբերություններն օրինականացնել, պրոդյուսերը պատասխանեց, որ մտածում են այդ ուղղությամբ. «Կարծում եմ՝ շուտով կլինի: Այդ մասին բոլորն անպայման կիմանան: Չենք թաքցնի»:

nare gevorgyan 2

Նշենք, որ չնայած երգչուհին և իր պրոդյուսերը տևական ժամանակ է, ինչ ընկերություն են անում, սակայն սկզբնական փուլում նախընտրում էին չբարձրաձայնել այդ մասին:

Աղբյուր՝ life.tert.am

Կիսվել նյութով