ՄամուլՄշակույթ

Արման Նավասարդյանը նշանակվեց Համազգային թատրոնի տնօրեն․Դերասանները դադարեցրին գործադուլը

ՀՀ մշակույթի նախարարությունը Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց թատրոնի դերասան Արման Նավասարդյանին՝ թատերախմբի առաջադրմամբ։ Նշանակումն արվել է 6 ամսով, որից հետո կհայտարարվի մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար։

Հիշեցնենք՝ Համազգայինի թատերախմբի գործադուլի արդյունքում նախկին տնօրեն Վիգեն Չալդրանյանը հրաժարական ներկայացրեց, որից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Սուրեն Շահվերդյանը, ով կարճ ժամանակում ևս հրաժարական տվեց։

Կիսվել նյութով