Մամուլ

Արմանը վիրավոր վիճակում վերջին պահին խոցել է թշնամու թիրախն ու զոհվել (ֆոտո)

Արմանը վիրավոր վիճակում վերջին պահին խոցել է թշնամու թիրախն ու զոհվել (ֆոտո)

News.am-ը գրում է․ Սեպտեմբերի 12-ի լույս 13 գիշերն ադրբեջանական հարձակման հետեւանքով զոհվել է 19-ամյա կրտսեր սերժանտ Արման Ծատուրյանը։

Արմանը սովորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Կառավարման բաժնում, ուսանողական խորհրդի անդամ էր։ Վեց ամիս սովորելուց հետո Արմանը 2022 թվականի հունվարին զորակոչվել էր բանակ։ Ծառայում էր Սիսիանում։

Արման Ծատուրյանը զոհվել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարի ուղղությամբ մղվող մարտերում։

arman tsaturyan

«Արմանը հրետանավոր էր, մարտկոցի հրամանատար, ու երբ մյուս հրանոթները կորցրել էին, հիմնական ծանրաբեռնվածությունը մնացել էր Արմանի վրա։ Արմանը մարտական բոլոր առաջադրանքները կատարել էր գերազանց, հարվածել էր բոլոր թիրախներին։

Ինքը ամեն համազարկից հետո տղաներին մտցրել է թաքստոցները։ Հետո արդեն թշնամին նշանառության տակ է առել Արմանին ու վիրավորել ԱԹՍ-ով։ Արմանը վիրավոր վիճակում վերջին պահին խոցել է թշնամու թիրախն ու զոհվել»,- News.am-ի հետ զրույցում պատմեց Արման Ծատուրյանի հորեղբայրը՝ ազատամարտիկ Արարատ Ծատուրյանը։

Արման Ծատուրյանը հուղարկավորվել է սեպտեմբերի 18-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Կիսվել նյութով