Մամուլ

Արծրուն Հովհաննիսյանը նոր աշխատանքի կանցնի. վերադարձ պետական աշխատանքի

Արծրուն Հովհաննիսյանը նոր աշխատանքի կանցնի. վերադարձ պետական աշխատանքի

ArmLur.am-ի տեղեկություններով` ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրոն Հովհաննիսյանը առաջիկայում նոր աշխատանքի կանցնի ՀՀ Ազգային ժողովում:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ նա ԱԺ-ում նշանակվելու է ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնժողովում՝ որպես փորձագետ: Այս տեղեկությունը ArmLur.am-ը փորձեց ճշտել Արծրուն Հովհաննիսյանից:

artsrun hovhannisyan

«Չեմ մեկնաբանում ձեր տեղեկությունը»,- ի պատասխան ասաց Հովհաննիսյանը: Այսինքն՝ ըստ էության նա ոչ հերքեց, ոչ էլ՝ հաստատեց ArmLur.am-ի տեղեկությունը:

Հավելենք, որ մեզ հասած լուրերի համաձայն, Արծրուն Հովհաննիսյանի նշանակման հարցը լուծված է՝ մնացել են տեխնիկական հարցերը, և նա ԱԺ-ում աշխատանքի կանցնի: Չի բացառվում որևէ կարգավիճակով ներգրավվի նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներին։

Կիսվել էջում