Մամուլ

«Արի մի հատ պաչեմ, գնա». քաղաքացին` Սերժ Սարգսյանին (Video)

ArmLur.am-ը գրում է. Կոմիտասի անվան պանթեոնում վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առթիվ հավաքվածների թվում էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը:

Ծաղիկ խոնարհելուց և աղոթքի արարողությանը մասնակցելուց հետո նա շարժվեց դեպի պանթեոնի մուտքը: Այդ ընթացքում մի կին մոտեցավ Սարգսյանին, ով օգնություն էր խնդրում` իր կենցաղային խնդիրները լուծելու համար:

«Հանգիստ»,-արձագանքեց Սերժ Սարգսյանը: Քաղաքացին էլ ասաց` «Արի մի հատ պաչեմ, գնա»: Սարգսյանն անարձագանք թողեց քաղաքացու ասածը:

Նա չպատասխանեց նաև հարցերին, թե ինչու թողեց իշխանությունը և ինչպես է գնահատում Փաշինյանի աշխատանքը: Վերջին հարցի ժամանակ Սարգսյանը պարզապես ժպտաց:

Մանրամասները` տեսանյութում․

https://youtu.be/dsXzfayXDq4

Կիսվել նյութով