ԺամանցՇոու-բիզնես

Արթուր և Էլինա Ջանիբեկյանները մկրտել են իրենց որդուն Վարդենիսի եկեղեցում

Արթուր և Էլինա Ջանիբեկյանները մկրտել են իրենց որդուն Վարդենիսի եկեղեցում

Ռուսաստանցի պրոդյուսեր, «Comedy Club Production»-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կինը` Էլինա Ջանիբեկյանը, Ինստագրամի իր էջում գեղեցիկ լուսանկարների շարք է հրապարակել։ Առաջին կադրում ինքն է 6-ամսյա Արեգին գրկած։

Մյուս լուսանկարներում Վարդենիսի Սբ. Հակոբ Մծբինեցու եկեղեցին է։ Հենց այնտեղ է աստղային զույգը մկրտել իրենց կրտսեր որդուն հունիսի 5-ին։

elina janibekyan mkrtutyun

Էլինան բաժանորդներին պատմել է հրաշագործ Հակոբ Մծբինացու հետաքրքիր պատմությունը։

«1884-1890 թվականներին կառուցված եկեղեցին խորհրդային իշխանության տարիներին հացահատիկի պահեստի էր վերածվել, սակայն տարիներ անց կրկին վերականգնվել է։

2011 թվականին կիսավեր տաճարան ամբողջովին վերականգնվել է և օծվել մեր պապի` իսկական հայրենասեր, հայրենի հողին ու արմատներին անվերջ նվիրված մարդու, ջանքերի շնորհիվ»,– նշել է նա։

Հայտնի պրոդյուսերի կինը հետևորդներին պատմել է նաև հրաշագործ Հակոբ Մծբինեցու պատմությունը, որի պատվին էլ անվանվել է եկեղեցին։

Բանն այն է, որ Հակոբ Մծբինեցու անվան հետ է կապված Նոյյան տապանի պատմությունը։ Ավանդազրույցի համաձայն, հրաշագործ Մծբինեցին նպատակ էր դրել Արարատ բարձրանալ` տեսնելու Նոյյան տապանը և վերցնել մի կտոր նրանից։

elina

Վերելքի երկար և տանջալից օրերից հետո Հակոբը քնել է ձյունոտ լանջին և երազում հրեշտակ տեսել, որն ասել է. «Աստված լսեց քո աղոթքները. այն, ինչը ոտքերիդ տակ է, տապանի մի մասնիկ է։ Վերցրո՛ւ և մի՛ փորձիր ավելի վերև բարձրանալ»։ Արթնանալով և իր կողքին տեսնելով քարացած փայտի մի կտոր, Հակոբը փառավորեց Աստծուն և հետդարձի ճամփա բռնեց։

Ջանիբեկյանը հավելել է, որ այսօր Նոյյան տապանի այդ մասունքը պահվում է Սբ. Էջմիածնում։

Նշենք, որ փոքրիկ Արեգը ծնվել է 2020 թվականի նոյեմբերի 5-ին։ Արթուր և Էլինա Ջանիբեկյանները նրանից բացի ունեն ևս երկու որդի (Նարեկ և Արամ) և մեկ դուստր (Էվա)։

Կիսվել էջում