ՄամուլՏեսանյութ

Արթուր Վանեցյանի հիմնադրամը սմարթֆոններ է նվիրել դպրոցականներին (Տեսանյութ)

Արթուր Վանեցյանի հիմնադրամը սմարթֆոններ է նվիրել դպրոցականներին

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի աջակցությամբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի մի քանի համայնքների դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները կկարողանան իրականացնել հեռավար ուսուցումը: 

Նոր կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով հեռավար ուսուցման անցած Արցախի Հանրապետության որոշ մարզերում երեխաների մի մասը զրկված էր կրթություն ստանալու հնարավորությունից՝ սոցիլական վիճակի պատճառով: Քանի որ և՛ կրթությունը, և՛ անվտանգությունը «Հայրենիք» զարգացման հիմնադրամի ծրագրային առաջնահերթություններից են,  հիմնադրամի առաջին ծրագիրն իրականացվել է Արցախում:

Քաշաթաղի շրջանի Բերձոր, Սուս, Մուշ, Ալաշկերտ համայնքների դպրոցների աշակերտները Հիմնադրամի կողմից նվեր են ստացել 50 սմարթֆոն, որոնք մինչև հեռավար կրթության ավարտը ապահովված կլինեն նաև ինտերնետ կապով:

Ուսուցիչների անխափան աշխատանքը հնարավոր դարձնելու համար, հիմնադրամը դպրոցներին է  նվիրելեր նաև համակարգիչներ: 

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի նախաձեռնության նպատակն է օժանդակել հայկական երկրորդ հանրապետության կրթական համակարգին՝ ապահովվելու կրթության շարունակականությունը, լուծելու արտակարգ պայմաններում կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման խնդիրը: 

Կիսվել նյութով