Մամուլ

Արթուր Վանեցյանը զինհաշմանդամ Վիլի Ղազարյանին հրավիրեց ԱԱԾ սահամապահ զորքերում աշխատանքի անցնելու

Երեկ՝ ապրիլի 26-ին, Հայաստանի Սահմանապահ զորքերի օրվա միջոցառման ընթացքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հանդիսավորությամբ հանձնեց զինհաշմանդամ Վիլի Ալեքսանդրի Ղազարյանի՝ ԱԱԾ սահամապահ զորքերում աշխատանքի անցնելու վերաբերյալ վկայականը:

Հիշեցնենք՝ Սահմանապահ զորքերի օրվա կապակցությամբ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները հանդես են եկել տոնական շքերթով և ցուցադրական հնարքներով:

Վարչապետ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ այցելել է Սահմանապահ զորքերի վարչական շենք, ծանոթացել տեխնիկական հագեցվածությանը, ուսումնական կենտրոնի գործունեությանը:

Վարչապետին են ներկայացվել նաև սահմանապահ զորքերի տեխնիկական միջոցներն ու դրանց հնարավորությունները:  

Կիսվել էջում