Մամուլ

Արթուր Գրիգորիչի գերեզմանի շուրջ վեճ է ծագել․ «Հրապարակ»

Արթուր Գրիգորիչի գերեզմանի շուրջ վեճ է ծագել

Hraparak.am-ը գրում է․ Երգի թատրոնի հիմնադիր Արթուր Գրիգորյանի անժամանակ մահը մեծ ցավ պատճառեց նրա սաներին ու արվեստի երկրպագուներին: Սակայն պատկերացնում ենք, թե այդ մարդիկ ինչ ցավ կապրեն, երբ իմանան, թե նրա թաղման շուրջ ինչպիսի խնդիրներ են առաջացել և մինչ այս պահը գերեզմանի հետ կապված ընտանիքն ինչ վեճերի մեջ է հայտնվել:

Բանն այն է, որ Գրիգորիչին որոշվել է հուղարկավորել քաղաքային պանթեոնում: Իսկ նա դեռ կենդանության օրոք ցանկություն է հայտնել հուղարկավորվել Ռիմա Դեմիրճյանի հարևանությամբ գտնվող ազատ հողակտորում: Արթուր Գրիգորյանի մահից հետո ընտանիքը փոխանցել է կոմպոզիտորի ցանկությունը հույս ունենալով, որ նրա վերջին ցանկությունը կհարգվի:

artur grigoryan

Սակայն պարզվել է, որ չնայած այդ հողակտորը պետական է և ոչ մեկն իրավական որևէ հիմք չունի, բայց ինչ որ ազդեցիկ անձինք վաղուց են աչք դրել այդ հողակտորի վրա և նրանք արգելել են այդտեղ թաղել սիրված կոմպոզիտորին:

Երկու օր է՝ թեժ վեճեր են գնում և մինչ այս պահը գերեզմանի տեղը որոշված չէ: Մեզ ասացին` ինքնակոչ գերեզմանատերերն անգամ գիշերային պահակներ են կարգել, որ Գրիգորյանի մերձավորները գիշերով հանկարծ այստեղ չփորեն:

Ըստ որոշ լուրերի, խոչընդոտողները պատգամավոր Հայկ Սարգսյանի աներն է և նրա շրջապատը: Այս աննախադեպ իրավիճակը խիստ վրդովվեցրել է Գրիգորիչի մերձավորներին: Պանթեոնում այլընտրանքային տեղ են հատկացրել, բայց այն անշուք է և Արթուր Գրիգորյանի անձին վայել չէ:

Կիսվել նյութով