Մամուլ

Արթուր Գոյունյանն ազատվել է քրեակատարողական ծառայության պետի Ժ/Պ-ի պաշտոնից

Արթուր Գոյունյանն ազատվել է քրեակատարողական ծառայության պետի Ժ/Պ-ի պաշտոնից

ՀՀ վարչապետի հրամանով Արթուր Գոյունյանը ազատվել է քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Համապատասխան հրամանագիրը զետեղված է կառավարության պաշտոնական կայքում։

Արթուր Գոյունյան

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Արթուր Գոյունյանին ազատել քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,–ասված է վարչապետի հրամանագրում:

Նշենք, որ Արթուր Գոյունյանը քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար է եղել 2019 թվականի հուլիսի 11-ից:

Կիսվել նյութով