Սպորտ

Արթուր Ալեքսանյանը 8-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրեյ Դեգտյարյովին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Արթուր Ալեքսանյանը 8-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրեյ Դեգտյարյովին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը երեք հաղթանակ է տարել։

Նախ նա 8-0 հաշվով պարտության է մատնել ուկրաինացի Անդրեյ Դեգտյարյովին, ապա 7-0 հաշվով առավելության է հասել ալժիրցի Ադեմ Բուջեմլինի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակչում 6-1 հաշվով հաղթել է ուկրաինացի Եվգենի Սավետային։

Արթուր Ալեքսանյան

Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ։ 

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև Մալխաս Ամոյանն ու Կարապետ Չալյանը։

Կիսվել էջում