Սպորտ

Արթուր Ալեքսանյանը հռչակվեց ըմբշամարտի Եվրոպայի 7-ակի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը հռչակվեց ըմբշամարտի Եվրոպայի 7-ակի չեմպիոն

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 7-րդ անգամ հռչակվել է Հին աշխարհամասի չեմպիոն:

Բուխարեստում ընթացող ԵԱ-ի եզրափակչում` Արթուր Ալեքսանյանը 6:3 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիևի նկատմամբ։

aleqsanyan

Ալեքսանյանը եզրափակիչ էր դուրս եկել՝ կիսաեզրափակչում 5:1 հաշվով հաղթելով բելառուս Աբուբակար Խասլախանավին։ Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր թուրք Բեյտուլա Կաիսդագինին, իսկ քառորդ եզրափակչում 8:3 հաշվով առավելության էր հասել Նիդերլանդների ներկայացուցիչ Թայրոն Շտենկերբուրգի նկատմամբ:

Կիսվել էջում