Մամուլ

Արթուրը 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Գենադի Ասկարյանի որդին է. տղերքը հաղթել էին ու Արցախ էին վերադառնում

Արթուրը 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Գենադի Ասկարյանի որդին է. տղերքը հաղթել էին ու Արցախ էին վերադառնում

Լրագրող Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ադրբեջանցիքի էդ տարածած վիդեոն որ տեսա, միակ բանը, որ ուշադրությունս գրավեց էս տղու հանգստությունն էր. նայում ա թուրքի դեմքին, հայացքն իջացնում, նայում ա դրանց զենք ու զրահին, ու գլուխը թեքում մի կողմ։

Երկրորդ նկարում Արցախի Հանրապետության «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի մինչև 16 տարեկանների թիմն է։

Հենց էս էրեխեքի ավտոբուսն էին կանգնացրել նիկոլի սիրած խաղաղասեր թուրքերը։ Իսկ տեսանյութի տղան՝ գավաթի կողքը պառկած թիմի ավագն է՝ Արթուր Ասկարյանը։

Արթուրը 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Գենադի Ասկարյանի որդին է… Թե ի՞նչ ա զգացել էդ պահին էս էրեխեն՝ մնում ա միայն կռահել, բայց որ չի վախեցել, դա ակնհայտ ա։

adrbejan karabag

Ու վստահաբար էս միջադեպը էս տղուն մի գրամ անգամ չի կոտրել, դեռ մի բան էլ վրեժի ծարավով ա լցրել։ Տղերքը հաղթել էին խաղում ու հաղթանակով տուն՝ Արցախ էին վերադառնում։

Անցած լինի, ցավներդ տանեմ»։

Կիսվել նյութով