Մամուլ

Արեգասարը պաշտպանելիս հերոսաբար զոհվեց Դավիթ Առուշանյանը

Արեգասարը պաշտպանելիս հերոսաբար զոհվեց Դավիթ Առուշանյանը

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2020 թվականի սեպտեմբերի 29-ին, Արեգասարը պաշտպանելիս հերոսաբար ընկավ Առուշանյան Դավիթը։ Հայրենական պատերազմից հետո ոչ մի հայ չէր արել էն, ինչ արեց մայոր Առուշանյանն իր անձնակազմի 2 ժամկետայինների՝ Չոբանյան Արենի ու Ասատրյան Հովիկի հետ։

Անձնազոհության ու հերոսության պատմություն, որը պետք է հիշվի, պետք է դասավանդի որպես հայրենասիրության վառ օրինակ։

davit arushanyan

Իրենք զոհվեցին հավատալով մեր հաղթանակին։ Դավոն չենթարկվեց նահանջին, ասելով, որ «ժամանակ չկա, ետևում Արցախն ա», ու մենք սենց տղերքին իրավունք չունենք մոռանալու։ Հենց մոռացանք, ուրեմն իմացեք, որ որպես ազգ դադարել են գոյություն ունենալ։

Հիշատակդ վառ, Դավիթ ջան, լույսերի մեջ մնաս, Արցախի իրական հերոս»։

Կիսվել նյութով