Մամուլ

Արդեն 2-րդ օրն է քաղցած ենք․ մեկուսարանից բողոքում ենք քաղաքացիները

Արդեն 2-րդ օրն է քաղցած ենք․ մեկուսարանից բողոքում ենք քաղաքացիները

Hraparak.am-ը գրում է․ Երեկ Սանկտ Պետերբուրգից Հայաստան ժամանած և 14 օր պարտադիր մեկուսացման պայմանով  հյուրանոցներից մեկում մեկուսացված Նունե Ազատյանն ու նրա սենեկակից Կարինե Օհանյանը ահազանգում են, որ երեկվանից իրենց պատշաճ սնունդ չեն տրամադրել, արդեն 2-րդ օրն է քաղցած են․

«Ես գիշերը եկել եմ Սանկտ Պետերբուրգից, ինձ հետ մնում է բավականին բարեկիրթ կին։ Ես շատ նյարդայնացած եմ, բայց կփորձեմ հնարավորինս բացատրել․ արդեն 2-րդ օրն է ես այստեղ քաղցած եմ, ստամոքսի «ժոգայով» նստած եմ, բղավում, ասում ես, փորձում են աչքը վախեցնել, տղայիս խնդրել եմ, որ դրսից սնունդ բերի, ինչպես կարելի է այս ժամանակներում այսպես քաղցած, միայն ջերմուկով նստել, չեն թողել, որ սնունդ բարձրացնի, շանտաժի ձևով, թե մենք չենք ենթարկվում, ոստիկանություն կկանչեն։

Խնդրում ասում եմ՝ մի հատ կարտոֆիլ խորովեք, հացով ուտեմ, արդեն ուշքս գնում է։ Ես արդեն մարդու իրավունքների պաշտպանին էլ եմ զանգել և տեղեկացրել։ Փորձել են խուլիգանաբար ոստիկանություն հրավիրել, թե մենք կանոններին չենք ենթարկվում, էմոցիոնալ վիճակ է ստեղծվել։

Ես մինչև այս ժամը քաղցած նստած եմ, ինձ տվել են նարնջի հյութ , տալիս են սառը ուտելիք, խաշած հնդկաձավար, խաշված բրինձ՝ առանց յուղի։

մեկուսացվածների սնունդ

Ամենապատերազմական վիճակում նույնիսկ մարդուն նման ուտելիք չէին տա։ Անհարմար էլ է, որ մարդը ուտելիքի համար զանգահարի, բայց արդեն չեմ կարողանում։

Գիշերը ժամը 11-ին ինձ տվել են տոմատով թաբուլե՝ թրջած, դա խոզին չէին տա, կողքիս աղջիկը ասում ՝ ինչպե՞ս կարելի է դա ուտել, ստիպված կերել ենք, սկսել ենք հետ տալ, նոր զանգել ասել եմ, որ մի հատ հանքային ջուր բարձրացնեն, վիճակս շատ վատ է, բերել են, այդ հանքային ջրով ապրում եմ։

Ինչ-որ սուրճ էին բերել, ես ասացի, որ դա չեմ կարողանում խմել, նոր հազիվ 2 գդալ սուրճ բերեցին վերև՝ այն էլ հայավարի մոտեցման կարգով, մյուսներին չեն տալիս, որպես մարդկային մոտեցում բերեցին։ Ես այդ ողջ սնունդը նկարել եմ։

Բժշկուհուն ասում եմ՝ դեղ տվեք, ստամոքս ցավում է, չեմ կարողանում, ասում են՝ ասեք՝ թող դեղը դրսից բերեն, դեղը դրսից տղաս է բերել»,- ասաց Ազատյանը՝ իր խոսքերի հավաստիությունը ապացուցելու համար հեռախոսը փոխանցելով Կարինե Օհանյանին։

«Մենք միասին ենք Սանկտ Պետերբուրգից եկել։ Երեկոյան շատ ուշ ժամի մեզ բերեցին բրնձով փլավ, շատ ահավոր էր, սառը, չէինք կարողանում ուտել։

Իմ ամանի մեջ եղել է թթու, այդ փլավն ու թաբուլեն, այսօր նորից բերել են «գրեչկա», ոլոռով սուպ, իմը մի քիչ ոչինչ, իսկ Նունեի ամանի մեջ․․․ այնքան ամոթ է․․․ այստեղ խնդիրը ոչ թե ուտելիքն է, այլ, իրոք, շատ ամոթ է, երեխային որ տային, չէր կշտանա։ Դուք մեզ ճիշտ հասկացեք, մեզ ուտելիքը պետք չէ, ուզում ենք ասել՝ թե այս ի՞նչ է կատարվում»,- ասաց Կարինե Օհանյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել էջում