Մամուլ

Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագալի տեղակալ

Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագալի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասված է որոշման մեջ:

Այսօր ավելի վաղ այդ պաշտոնից ազատվել էր Արման Պողոսյանը:

Արգիշտի Քյարամյան

Քյարամյանը հոկտեմբերի 8-ին ազատվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 29-ամյա Քյարամյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար նշանակվեց ազատումից ընդամենը 4 ամիս առաջ, Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավարը այս տարվա մայիսի 4-ին մեկ օրով նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ստացավ գնդապետի կոչում, 35 օր ԱԱԾ փոխտնօրենն էր, ապա տնօրենը:

Քյարամյանի այս արագընթաց վերելքը վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն այդ ժամանակ հիմնավորեց քաղաքական որոշմամբ, որ կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակում։

Կիսվել էջում