ՄշակույթՏեսանյութ

«Արա-ն պապդ ա». օպերայի թատրոնում թեժ քննարկում էր Նազենի Ղարիբյանի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ ընտրվելուն շուրջ

«Արա-ն պապդ ա». օպերայի թատրոնում թեժ քննարկում էր Նազենի Ղարիբյանի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ ընտրվելուն շուրջ։

Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը դեմ է Նազենի Ղարիբյանին` թատրոնի կառավարման խորհրդի նախագահ ընտրվելուն։ Այս թեմայով այսօր թատրոնում թեժ քննարկում էր։

Թատրոնի կոլեկտիվը մեղադրում էր թատրոնի արտիստներից երկուսին, որոնք կառավարման խորհրդի անդամ են ու կողմ են քվեարկել Ղարիբյանի նշանակմանը։

Քննարկման ժամանակ մի պահ կրքերը թեժացան` «Դուք Օրբելյանին ծախել եք», «Դավաճանել եք թատրոնին», «Դուք դավաճան եք» «Էս ինչ ես արել, արա» որակումներ հնչեցին` ուղղված կառավարման խորհրդի անդամ օպերայի արտիստներին։ Ի պատասխան խորհրդի անդամ արտիստը բռավեց` «Արա–ն պապդ ա»։

Ալ. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նամակով կդիմի մշակույթի նախարարությանը, որպեսզի թատրոնի կառավարման խորհրդի նախագահի ընտրությունը չեղյալ համարվի։

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել նյութով