Մամուլ

Արարատ Միրզոյանը մեկնում է Թուրքիա

Արարատ Միրզոյանը մեկնում է Թուրքիա

Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա: Այս մասին հայտնում է ՀՀ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Նախարար Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:

Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:

Կիսվել էջում