Մամուլ

Արարատում չեն թեստավորում տարեց կնոջը, ով ունի կորոնավիրուսի բոլոր սիմպտոմները

Արարատում չեն թեստավորում տարեց կնոջը, ով ունի կորոնավիրուսի բոլոր սիմպտոմները

Այսօր՝ հունիսի 1-ին, Analitik.am-ին է դիմել Մասիս շրջանի Դարակերտ գյուղի բնակիչ 64-ամյա Սաթիկ Ստեփանյանը, ով արդեն 8 օր է՝ բարձր ջերմություն ունի: Նրա խոսքերով, պատասխանատու մարմիններն անլուրջ են վերաբերվում իր վիճակին:

Տիկին Ստեփանյանն ունի 3-րդ կարգի հաշմանդամություն և ճնշման հիպերտոնիա. «Արդեն մեկ շաբաթից ավել է՝ ջերմությունս 38 է, կամ՝ ավել, ունեմ գլխացավ, համի զգացողության կորուստ և այն բոլոր ախտանիշերը, որոնք բնորոշ են նոր կորոնավիրուսին»:

Մեր զրուցակցի խոսքերով, նույն հարկի տակ բնակվում է ամուսնու՝ 66 ամյա Հմայակ Ստեփանյանի հետ, ով նույնպես բարձր ջերմություն ունի. «Դիմել ենք Դարակերտ գյուղի տեղամասային պոլիկլինիկա: Մեկ շաբաթ ուղղակի զանգահարել են, որ հասկանան իրավիճակի ընթացքը:

Այն բանից հետո, երբ վիճակս կտրուկ վատացել է, ուղեկցել են Մասիսի հիվանդանոց, որպեսզի թոքերի ռենտգեն անեն:

Միայն կարող եմ ասել, որ սարսափելի անուշադիր վիճակ է տիրում առողջապահական համակարգում: Ես, ունենալով ուղեկցվող հիվանդություններ, լինելով թոշակառու, ինչո՞ւ պետք է 3 ժամ սպասեմ ռենտգենի համար ու վերջում բուժքրոջ անուշադրության պատճառով պարզվի, որ լրիվ սխալ տեղում եմ սպասում: Ավելի ուշ էլ պարզվեց, որ ռենտգեն անող բժիշկը գնացել է տուն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով