Մամուլ

Արարատի մարզում Mitsubishi Pajero-ն բախվել է բետոնե էլեկտրասյանն ու բռնկվել, հայրն ու 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Արարատի մարզում Mitsubishi Pajero-ն բախվել է բետոնե էլեկտրասյանն ու բռնկվել, հայրն ու 2 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 30-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 09։10-ի սահմաններում 32-ամյա Մանվել Վ․-ն իր վարած Mitsubishi Pajero iO մակնիշի ավտոմեքենայով Հայանիստ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ համգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, հայտնվել դաշտում և բռնկվել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորներ՝ 4-ամյա Գայանե Վ․-ն և 3-ամյա Հասմիկ Վ․-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից երեխաները տեղափովել են «Մուրացանի մանկական հիվանդանոց», իսկ վարորդը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։ 

hayanist avtovtar

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարաները՝ 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն մեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումատակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։Տեղում ծառայություն են կատարում նուն վաշտի տեսուչներ Գեղամ Մովսիսյանն ու Օրջոնիկ Հայրապետյանը։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սամվել Սահակյանի գլխավորությամբ։ 

Դեպքի փաստով՝ Ս․ Սահակյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Վթարի հիմնական պատճառը ճանապարհի մերակասառույցն է եղել։

Եթե ճանապարհը սպասարկող ընկերությունը աղ ու ավազով մշակեր ճանապարհը, վթարը տեղի չէր ունենա։ Երեխաներին էլ ավտոմեքենյից դուրս է բերել հայրը, իսկ հետո արդեն նրանց օգնության են հասել քաղաքացիներն ու Մասիսի հիվանդանոցի բժիշկները»։ 

Քննիչի կարգադրությամբ և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկան Գևորգ Պողոսյանի հանձնարակականով՝ համայնքային ոստիկան Խաչիկ Գլջյանը ավտոմեքենան տեղափոխեց Ոստիկանության Մաիսիս բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվել էջում