Մամուլ

Արարատի մարզում Նիվան գլխիվայր հայտնվել է դաշտում, ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

Արարատի մարզում Նիվան գլխիվայր հայտնվել է դաշտում, ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 53-ամյա Յուրիկ Բ-ն իր վարած ՎԱԶ 22121 մակնիշի ավտոմեքենայով Լանջազատ-Գառնի ավտոճանապարհի՝ Լանջազատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Յուրիկ Բ-ն և ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա Վարսենիկ Վ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

niva avtovtar

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Թադևոսյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գագիկ Բարսեղյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն ամուսիններ են։

Կիսվել նյութով