Ազատ խոսք

Արարատը իր մերձավորներին (26-28 հոգու) տանում ա խաշ ուտելու ու 290.000 դրամի հաշիվ ա փակում․ Նարեկ Սամսոնյան

Արարատը իր մերձավորներին (26-28 հոգու) տանում ա խաշ ուտելու ու 290.000 դրամի հաշիվ ա փակում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը

«Չտեսան պատից կախ տեսան ճակտից կախ

Կհիշե՞ք իշխանափոխությունից մի քանի շաբաթ անց մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Միրզոյան Արարատի մայրը սև իկռայից թունավորումով հիվանդանոցում ա հայտնվել:

Իհարկե էդ լուրը տարծում էին, որ ցույց տային նորերի գյոռմամիշության չափերը, բայց հետո պարզվեց, որ Միրզոյանի մայրը իկռայից չի թունավորվել ու թեման փակվեց:

Հիմա երեկ էս մեր «համեստ», ապառիկները չփակելու հետևանքով սև ցուցակներում հայտնված Արարատը իր մերձավորներին (26-28 հոգու) տանում ա խաշ ուտելու ու երևանյան ռեստորաններից մեկում միանգամից 290.000 դրամի հաշիվ ա փակում:

Հիմա մեկդ ասեք, որ սա արդար ա ու ասեք, որ սովորական աշխատավարձով ապրող մարդն իրան կարար տենց բան թույլ տար: Պարզ ա չէ՞, որ Միրզոյան Արարատը մինչև իշխանական կայֆերից օգտվելը նման բան իրան չէր կարա թույլ տար, պարզ ա չէ՞, որ մարդը, որ չի կարում ապառիկ փակի սենց կայֆերի մասին երազել անգամ չէր կարա:

Հիմա, տիկնայք և պարոնայք, մեր գեղցիները այ սենց կայֆերի մեջ են ու էդ նրա համար, որ դուք հասկանաք, որ չտես, աչքակապ ու անկուշտ գեղցիներին իշխանություն տալ չի կարելի:

Այ, երբ սա կհասկանաք էդ ժամանակ Միրզոյան Արոն նորից կվերադառնա իր մի քանի հարյուր հազար աշխատավարձին ու նորից նույն համեստ ու ամաչկոտ պլանքյաշ տղեն կդառնա, իսկ մինչև էդ դուք սովից զկռտացեք, իսկ Արարատը թող 290 հազար դրամի խաշ պատիվ տա»:

Կիսվել էջում