Մամուլ

Արավուս բնակավայրի սահմանից գողացած ոչխարները ադրբեջանցիները վերադարձրել են

Սյունիքի մարզի Արավուս բնակավայրի սահմանից գողացած ոչխարները ադրբեջանցիները վերադարձրել են: Այս մասին News.am-ին հայտնեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը՝ նշելով, որ բոլոր ոչխարներին հետ են վերադարձրել:

«Երեկ երեկոյան բանակցությունների արդյունքում գողացված բոլոր  ոչխարներին հետ են վերադարձրել: Ամբողջը պատկանում էր մի բնակչի՝ Արավուս համայնքից»,-ասաց նա՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ովքեր են բանակցել:

Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզի Արավուս բնակավայրի սահմանից ադրբեջանցիները 200-ից ավելի ոչխար էին գողացել:

Կիսվել էջում