Մամուլ

Արայիկ Հարությունյանը նոր նախարարին շնորհել է գեներալ-մայորի կոչում

Արայիկ Հարությունյանը նոր նախարարին շնորհել է գեներալ-մայորի կոչում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Սամվել Սերգեյի Շահրամանյանը նշանակվել է Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարար՝ ազատելով նրան Արցախի ԱԱԾ տնօրենի պաշտոնից:

Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում նշեց, որ Սամվել Շահրամանյանին նաև շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

«Այս կարեւոր նախարարության հետ կապված մեծ ակնկալիքներ ունենք: Իհարկե, մեծ մասամբ ողջունվել է նախարարության վերանվանումը, սակայն այն միանշանակ չի ընդունվել:

Սա նոր նախարարություն է ստեղծվում, ոչ թե վերանվանվում է: Կաշխատենք եւ կհամոզվեք, որ սա մեր կարեւոր եւ անհրաժեշտ որակական փոփոխություններից մեկն է լինելու»,-ասաց նա:

Կիսվել նյութով