Մամուլ

Արայիկ Խանդոյանը ու Վարուժան Ավետիսյանն ազատ են արձակվել

«Սասնա ծռերի» անդամներ  Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանը ազատ են արձակվել: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը եւ փոխել է նրա խափանման միջոցը պատգամավորների երաշխավորության հիման վրա:

Նշենք, որ նրանց համար երաշխավորել են ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Հակոբ Նազարյանը եւ Շաքե Իսայանը:

Նշենք, որ Մեսրոպ Մակյանի վարույթում քննվում են ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի վերաբերյալ գործը:

Արայիկ Խանդոյանին ու Վարուժան Ավետիսյանին հարազատներն ու աջակիցները դիմավորեցին ծափերով: Այնուհետեւ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ նրանք ուղեւորվեցին Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:

Աղբյուր՝ news.am

Կիսվել էջում