Մամուլ

Արայիկ Գրիգորյանը մերժել է ՀՀԿ առաջար­կը. նա առաջիկա ԱԺ ընտրություններում չի առաջադրվի ՀՀԿ-ի կողմից Արարատի մարզում. «Ժամանակ»

«ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, մերժել է ՀՀԿ առաջար­կը առաջիկա խորհրդարանա­կան ընտրություններում ՀՀԿ կող­մից Արարատի մարզում առա­ջադրվելու առաջարկը:

Իր այս որոշումը Գրիգորյանը պատճա­ռաբանել է ոչ թե ՀՀԿ-ից նեղացածությամբ, այլ իր շրջապատում առկա հակահհկական տրամադ­րություններով:

Նախորդ ընտրու­թյուններում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված և պատգամավոր ընտրվածների մեծամասնությու­նը ամենատարբեր պատճառա­բանությամբ մերժել է կրկին առաջադրվելու առաջարկը: Նրանք համոզված են, որ այս ան­գամ չեն կարողանալու ընտրակաշառք բաժանելով ձայն ստա­նալ և չեն ուզում խայտառակվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով