Մամուլ

Արամ Մանուկյանի կերտած հայրենիքում տեղ չունի կոռումպացված ու ծախու պաշտոնյան. Փաշինյան

Արամ Մանուկյանի կերտած հայրենիքում տեղ չունի կոռումպացված ու ծախու պաշտոնյան։ Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում Առաջին հանրապետության 101-ամյակին նվիրված իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր մենք տոնում ենք մեր հազարամյա պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը, Առաջին հանրապետության հիմնադրման օրը» ,- ասեց վարչապետը:

Նա, մասնավորապես, նշել է. «1918 թ մայիսի 28-ին Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերից հետո հռչակվեց Հայաստանի անկախ առաջին հանրապետությունը. դա տեղի ունեցավ մի ժամանակաշրջանում, երբ թվում էր հայ ժողովրդի պատմությունը հասել է իր ավարտական փուլին:

Կիլիկյան Հայաստանի անկումից ուղիղ 500 տարի անց պետականություն չունեցող հայ ժողովուրդը ենթարկվել էր ծայրագույն մի աղետի՝ ցեղասպանության, մեկ ու կես միլիոն հայ սրի էր քաշվել, 100 հազարավորները դարձել էին փախստական եւ հայ լինելը ինքնին վտանգավոր էր կյանքի համար:

Կիսվել էջում