Մամուլ

Արագածոտնում ջրատարից դուրս է բերվել անհետ կորածի դին

Արագածոտնում ջրատարից դուրս է բերվել անհետ կորածի դին

Այսօր՝ հունվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղով անցնող ջրատարում կնոջ դի կա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհայտ կորած բնակիչ է, որից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի գլխավորութամբ:

Karbi

Այս պահին դեպքի վայրի զննություն է կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռազմիկ Արսենյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հրշեջ-փրկարարները մահացածի մարմնի կողքից հեռացրել են սառցե շերտը, որից հետո դին ճոպանի միջոցով դուրս են բերել ջրատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Կիսվել նյութով