Մամուլ

Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել 15 տոննա բանան տեղափոխող վրացական բեռնատարը

Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել 15 տոննա բանան տեղափոխող վրացական բեռնատարը

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 02:40-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի, 59-ամյա Էմզար Զուգլիձեն իր վարած Scania մակնիշի բեռնատարով Թալին-Քարակերտ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում ճանապարհի երթևեկելի գոտում կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Էմզար Զուգլիձեն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

scania bernatar

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան փոխադրելիս է եղել 15 տոննա բանան:

Կիսվել նյութով