Մամուլ

Արագածավան գյուղում երեք զինված թուրքեր գերի են վերցրել ութ հովիվների` իրենց անասուններով

Արագածավան գյուղում երեք զինված թուրքեր գերի են վերցրել ութ հովիվների` իրենց անասուններով

168.am-ի ընթերցողները քիչ առաջ տեղեկացրեցին, որ Թալինի Արագածավան գյուղում լարված իրավիճակ է. երեք զինված թուրքեր են մտել, ութ հովիվների` իրենց անասուններով գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև` հովիվներին:

Զինված և հայերենին լավ տիրապետող թուրքերը դեռ գյուղում են, ոստիկանությունը փնտրում է նրանց` ժողովրդին կոչ անելով տներից դուրս չգալ:

Ֆեյսբուքում շատերն են այս պահին ահազանգ հնչեցնում. մենք կփորձենք պարզաբանումներ ստանալ ոստիկանությունից:

aragacavan

Ոստիկանությունից որևէ տեղեկություն ստանալու մեր ջանքերն ապարդյուն անցան։ Ոստիկանության պաշտոնյաները չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։

Փորձեցինք այլ աղբյուրներից ևս պարզել` ինչ է տեղի ունեցել: Ըստ բնակիչներից մեկի` «Վիվառոյի» հիմնադիր Վահե և Վիգեն Բադալյան եղբայրներից մեկի հողատարածքում աշխատող և անասուններ արածեցնող հովիվները պատահաբար հատել են սահմանը, ինչի արդյունքում թուրքերի հետ իրավիճակը լարվել է:

Ոստիկանության հետ կապեր հաստատելու և պարզաբանումներ ստանալու մեր փորձերը դեռ շարունակվում են:

Կիսվել նյութով