ԱշխարհՇոու-բիզնես

Արաբ միլիարդատերը Ռիհաննային առաջարկություն է արել

Արաբ միլիարդատերը Ռիհաննային առաջարկություն է արել

«Երեկ երգչուհի Ռիհաննան լուսանկար է հրապարակել, որը քննարկումների նոր ալիք է առաջացրել»,- գրում է ELLE-ն:

Երգչուհու աջ ձեռքին երկրպագուներն ադամանդով մատանի են նկատել: Այլ զարդեր Ռիհաննան չի կրել, այդ պատճառով հետևորդները ենթադրել են, որ մատանին ոչ թե կերպարի մաս է, այլ Ռիհաննայի սիրելիի՝ Հասան Ջամիլի, նվերը:

Ներքին աղբյուրները հաստատել են, որ բիզնեսմենն առաջարկություն է արել երգչուհուն, սակայն ո՛չ Ռիհաննան, ո՛չ նրա ներկայացուցիչները չեն մեկնաբանել այս տեղեկությունը:

Հիշեցնենք՝ զույգին առաջին անգամ միասին տեսել են այս ամառ. սիրահարները հանգստացել են մասնավոր հանգստավայրում: Դրանից հետո նրանք հաճախ չեն երևացել միասին՝ նախընտրելով չմեկնաբանել հարաբերությունները:

Կիսվել նյութով