Մամուլ

Ատրճանակը տվել է Էդգարի ձեռքն ու ասել՝ ինքդ քեզ գլխից խփի

Այս նկարի պատճառո՞վ է ֆեյսբուքյան մի ստվար զանգված մոլեգնել, թե բա՝ էթիկա… Ուրեմն լսեք. մանվելի դեպքում ինչ էլ անեն, ինչ էլ նկարեն ու տեսանկարեն, էթիկայի խախտում չի կարող համարվել:

Մանվելը (ներեք մեծատառի համար, նոր տողից եմ սկսել) հորեղբորս տղայի՝ Էդգարի քիթը կոտրելուց հետո, առանց որևէ դեղամիջոցի, հակառակ կողմից նույն ուժգին հարվածով իբր ուղղել է, (ինչպիսի սրտացավություն) ու էդ ամբողջ արարողությունը սկզբից մինչև վերջ տեսանկարահանել, ուղարկել է Էդգարի ծնողներին: Ատրճանակը տվել է Էդգարի ձեռքն ու ասել՝ ինքդ քեզ գլխից խփի, մեկ ա՝ մենք ենք խփելու:

Քսանն անց երիտասարդի հոգեվիճակը բոլորդ կհասկանաք, երբ կրակել է ինքն իր գլխին, բայց մեկ, երկու փամփուշտ պակաս է եղել ատրճանակի մեջ ու Էդգարի բախտից դատարկն է իրեն բաժին ընկել: Փաստորեն էս վիժվածքը ոչ միայն տուշոնկայի, այլ նաև՝ ռուլետկայի մեծ սիրահար է:

Մանվելի դեպքում էթիկայից խոսելիս՝ հիշեք ապրիլյանի զոհված ու վիրավոր հերոսների ծնողների, հարազատների մասին:

Հիմա լսեք, ծայրագույն հումանիստներ ու էթիկայի ջատագովներ, եթե մանվելին հրապարակում քարկոծելով սատկացնեն, ես կլինեմ առաջին քարկոծողներից, ու էթիկան ո՞րն է՝ դա ինձ համար մեծագույն էսթետիկա կլինի:

Աղբյուր

Կիսվել նյութով