Աշխարհ

«Ատում եմ այն աշխարհը, որտեղ փսլնքոտներն իրենց հաջողակ են համարում հայրերի մեքենաների ղեկին»․ Կիանու Ռիվզ

«Ատում եմ այն աշխարհը, որտեղ փսլնքոտներն իրենց հաջողակ են համարում հայրերի մեքենաների ղեկին»․ Կիանու Ռիվզ

Կիանու Ռիվզ իրավամբ համարվում է աշխարհում ամենաբարի աստղերից մեկը։ Նրան ո՛չ փառքը և ո՛չ փողը չկարողացան փոխել։

Կիանու Ռիվզ քաղցկեղով հիվանդների համար բարեգործական հիմնադրամ է բացել, և իր անունով կոչել։

Նաև քաղցկեղով զբաղվող մի շարք կազմակերպությունների է սատարում։ Քույրը՝ Քիմը, տասնամյակից ավել պայքարում է լեյկոզի դեմ։

Իր հաջող կարիերայի երկար ու ձիգ տարիների ընթացքում նա նույն սովորական ու հաճելին մնաց, ինչպիսին կար իր մասնագիտական ուղին սկսելու ամենասկզբում։

Ռիվզը նվիրված մոտոցիկլիստ է։ Նա Arch Motorcycle Company-ի՝ կազմակերպության, որը հեղինակային մոտոցիկլետներ է արտադրում ու վաճառում, համահիմնադիրն ու համասեփականատերն է։

Կիանու Ռիվզ

Bavnews.am-ը ներկայացնում է Կիանու Ռիվզ ամենահայտնի ցիտատներից

Ատում եմ այն աշխարհը, որտեղ ամուսինները կանանց հագցնում են պոռնիկների նման՝ ի ցույց դնելով այն ամենը, ինչը չպետք է երևա։

Որտեղ չկա պատվիր և արժանապատվության զգացողություն։

Որտեղ կանայք չեն ուզում երեխա ունենալ, իսկ տղամարդիկ՝ ընտանիք։

Որտեղ փսլնքոտներն իրենց հաջողակ են համարում հայրերի մեքենաների ղեկին, իսկ ցանկացածը, ով մի քիչ իշխանություն է ունենում, փորձում է ձեզ ապացուցել, որ դուք ոչնչություն եք։

Որտեղ մարդիկ կեղծավոր հայտարարում են, որ հավատում են Աստծուն՝ ալկոհոլի բաժակը ձեռքին և իրենց կրոնի մասին բացարձակ պատկերացում չունենալով։

Որտեղ խանդի զգացողությունը ամոթ է համարվում, իսկ համեստությունը՝ թերություն։

Որտեղ մարդիկ մոռացել են սիրո մասին և միայն հարմար զուգընկեր են փնտրում։

Որտեղ տղամարդիկ, տղաները գիշերային ակումբներում մսխում են իրենց ծնողների փողերը, իսկ աղջիկներն էլ դրա համար սիրահարվում են նրանց։

Որտեղ կինն ու տղամարդն իրարից չեն տարբերվում, որտեղ այդ ամենն իրար հետ ընտրության ազատություն է կոչվում, բայց նրանց, ովքեր այլ ուղի են ընտրում, հետամնաց բռնակալ են կոչվում։

Ես իմ ուղին եմ ընտրում․․․

Share