Մամուլ

Ավտովթարի է ենթարկվել Սարգիս Եղիազարյանը

Ավտովթարի է ենթարկվել Սարգիս Եղիազարյանը

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 20։10-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Կուկուրուզնիկ»-ի հարևանությամբ, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատային բախվել Mitsubishi մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը պարեկները սահմանազատել են, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում չառաջանա։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով, Mercedes-ի վարորդը երգիչ Սարգիս Եղիազարյանն է, ով զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից։

Կիսվել էջում