Մամուլ

Ավտովթարից հիվանդանոց տեղափոխված 7-ամյա երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել

Ավտովթարից հիվանդանոց տեղափոխված 7-ամյա երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել

Մարտի 31-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 36-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով դուրս էր եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

7-ամյա և 26-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Ապրիլի 1-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 7-ամյա Մանե Սիմոնյանը մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Կիսվել էջում